***

Ամպերը հալվում են խոհերի նման,
Անձրեւի փոխվում
Եվ կոմիտասյան մեղեդիներով
Փարվում աշխարհին...
Իսկ այս աշխարհը անձրեւից հետո
                         այնպես է լինում,
Ինչպես որ ինքս,
Մեր Կոմիտասին լսելուց հետո...
......................................................
Դեռ ինչ որ մի տեղ ես ու աշխարհը
Նույն աստղաշարի հրով ենք վառվում։