Լուսինը աղ է քարերին ցանում` Առուն լիզում է, Լուսինը հեռվից ձեռքով է անում` Առուն վազում է։ Եվ ծանրանում է գիշերը կանաչ ոստերի վրա. Կհասնե՞ս արդյոք լուսնին դու, առու՛...