Ամպերը հալվում են Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Բախտավորություն)

Վարդան Հակոբյան

Խելագար ամպեր
ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Բախտավորությո՛ւն,
Քեզ այլ մի տեղ չեմ որոնում
ՈՒ չեմ տեսնում քեզ այլ մի տեղ։
Ես պարզապես քեզ տեսնում եմ
Իմ օրերը լուսավորող
Ու վառ պահող արեւի մեջ,
Ընկերոջս սրտից բխած
Անկեղծ ու ջերմ բարեւի մեջ.
Խոսքերի մեջ
Թոթովախոս մանուկների
Եվ իմ դարի ձեռքով արված
Վաղվա կանաչ հերկերի մեջ։
Քեզ տեսնում եմ իմ հաջողված,
Թեկուզ եւ հենց
Իմ անհաջող երգերի մեջ...