Ամպեր (Նար-Դոս)
Ամպեր
Խե՜ղճ ամպեր... Երբոր երաշտությունից
Երկիրը ծարավ այրվում էր սաստիկ,
Դուք միայն նորան եղաք կարեկից —
Եվ բարձրից առատ անձրև թափեցիք։
Բայց երբ նա արդեն հագեցավ ջրով
Եվ մինչև անգամ ձանձրացավ նրանից,—
Անգութ, ապերախտ քամիքը ուժով
Հալածում են ձեզ կապույտ երկնքից...
12 հուլիսի 1887.