Ամպն ու սարը
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 220,
տ. ― էջ 477, ծ. ― էջ 613



ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ


Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
5 Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
             Ասավ, գնաց։
             Սարը կամաց
             Մտավ սիպտակ
10 Վերմակի տակ։

1907