Կույր աշուղը
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 219,
ծ. ― էջ 613



ԿՈՒՅՐ ԱՇՈՒՂԸ



Կույր աշուղը մի տան բակում
Եկել նստել` երգ է երգում.
Երգում է ու սազին տալի
Էնպես տխո՜ւր ու սրտալի.
5 «Է՜յ պարոններ, երնե՛կ նրան,
Ով տեսնում է ամեն օր
Կապույտ կամար, արևի լույս
Ու երեսը իրեն մոր»։
Երգում է ու սազին տալի
10 Տխուր-տխուր ու սրտալի։

1907