Այդպիսի աչքեր ես դեռ չեմ տեսել...
* * *
Այդպիսի աչքեր ես դեռ չեմ տեսել.
Աչքերն այդպիսի կրակ չեն ցայտում,
Արեգակն այդպես երբեք չի կիզել
Այրող շանթերով տաք անապատում։
5
[Այդտեղ երկրային ոչ մի նյութ չըկա.
Եդեմում փայլող արևշողն է դա,
Որ իրան տեղից սլացել փախել
Աչքերիդ մթին ծովումն ցոլացել]։
Ո՜հ, այդ աչքերին ով որ պատահի,
10
Տեր Աստված նրա սիրտը թող պահի,
[Այդ քո սպանող] գեղեցկությունից
Որ իմ հանգիստը խլեց ինձանից։
Այդ աչքերն արդյոք ո՞վ է տվել քեզ,
Եվ հետը մի սիրտ ամուր քարի պես
15
[Եվ մեկի ուժով մյուսը չարաչար
Չարչարանքների դառնում է պատճառ]։
1893