Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է

XXIV


Այդ կապիկը՝ ձեռքին հայելի— նա կարծում է՝

արդեն իմաստուն է․

Ժպտում է հայելուն նայելիս— նա կարծում է՝

արդեն իմաստուն է․

Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու

այդ կտորը․

Իր միրաժն է տեսել նա էլի— և կարծում է՛ արդեն

իմաստուն Է։