Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Բերկրանքների ու տանջանքների մասին

ԲԵՐԿՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

Ի՛մ եղբայր, եթէ դու մի առաքինութիւն ունես և այդ քո առաքինութիւնն է, ա՛պա այդ ոչ ոքի համար ընդհանուր չէ։

Իհաբկէ, դու կամենում ես այդ իր իսկական անունով անւանել ու սիրել․ դու կամենում ես նրա ականջից քաշել և հետը ժամանակ անցկացնել։

Բայց տե՛ս. ընդհանուր է դրա անունը․ ժողովուրդն էլ է այդպէս անւանում և քո առաքինութեան հետ՝ ժողովո՜ւրդ ու նախիր ես դարձել։

Աւելի լաւ կանէիր, եթէ ասէիր․ «անասելի ու անանուն է, ինչ դաոն ցավ ու քաղցր բերկրանք է պատճառում իմ հոգուն և քաղց—իմ ներքինին»։

Անունների գաղտնապահութեան համար շատ բարձր թող լինի քո առաքէնութիւնը․ և եթէ դու նրա մասին խօսելու լինես՝ մի՛ ամաչիր նրա մասին թոթովելուց։

Այսպէս խօսի՛ր ու թոթովի՛ր․ «այդ իմ գերագոյնն է, այդ սիրում եմ ես, այսպէս դուր է գալիս դա ինձ, այսպէս եմ կամենում ես գերագտւյնը։

Չեմ ցանկանում ես այդ իբրև օրէնք մի Աստծու, չեմ ցանկանում ես այդ իբրև մարդկայն օրէնք ու կարիքի արգասիք․ թո՛ղ երբէք այդ ինձ համար գերաշխարհների ու դրախաների ուղեցոյց չլինի։ Երկրային մի աոաքինութիւն է այդ, որ ես սիրում եմ. շատ քիչ խելօքութիւն կայ դրա մէջ, և ամենից քիչ—բանականութիւնը բոլորի։

Սակայն այս թռչունը ինքն շինեց րր բունը իմ մօտ․ դրա համար էլ սիրում ու քնքշում եմ նրան,—արդ նստած է նա իմ մօտ իր ոսկէ ձուերի վրայ։

Այսպէս պիտի թոթովես և քո աոաքինութիւնը գովես։

Երբեմն կրքեր ունէիր և չար անւանեցիր այդ։ Իսկ այժմ միայն աոաքինութիւններ ունես․ սրանք կրքերից են աճում։

Քո ամենաբարձր նպաաակները քս կիրք-տանջանքներին նւիրեցիր ե ահա դրանք քո առաքինութիւններն ու կիրք-խնդութիւնները դարձան։

Եւ՝ թէ դու մոլեգնողների սերնդից ես՝ թէ հեշտասէրների, մոլեռանդների՝ թէ վրիժառուների։—

Ի վերջոյ քո բոլոր կրքերը աոաքինութիւններ դարձան և քո բոլոր սատանաները—հրեշտակներ։

Կատաղի շներ ունէիր երրեմն քո ներքնայարկում․ ի վերջոյ սակայն թռչունների ու քաղցր երգիչների փոխւեցին։

Քո թոյներից դու քո բալասանը շինեցիր. մելամաղձոտութեան քո կովը կթեցիր,—արդ խմում ես քաղցր կաթը նրա ծծերի։

Ու այլ ևս ոչինչ չար բան չի աճում քեզնից, նոյն իսկ այն չարը, որ առաքինութիւններիդ պայքարից է աճում։

Ի՛մ եղբայր, եթէ գու բախտ ունես, ապա դու միայն մի առաքինութիւն ունես, և ոչ ալելի. այսպէս հեշտ կանցնես կամրջից։ Յատկանիշ երևոյթ է շատ առաքինութիւններ, բայց մի ծանր վիճակ ունենալը․ և ոմանք անապատ գնացին և սպանեցին իրենց, որովհետև յոգնած ու անկարող էին՝ առաքինութիւնների ճակատամարտ և ճակատամարտի դաշտ լինելու։

Ի՛մ եղբայր, վա՞տ բան Է կռիւն ու ճակատամարտը․ բայց անհրաժեշտ է այս չար բանը, անհրաժեշտ են նախանձը, անվստահութիւնն ու զրպարաութիւնը քո աոաքինութիւնների համար։

Տես՝ թէ ինչպէս է քո առաքինութիւններից իւրաքանչիւրը գերագոյնին ձգտում. դա քո ողջ ոգին է կամենում, որ սա իր մունետիկը լինի, դա քո ողջ ուժն է կամենում—քո ուժը ցասումի, ատելութեան և սիրոյ։

Խանդոտ է իւրաքանչիւր առաքինութիւն միւսների վրայ, իսկ խանդոտութիւնը սոսկալի բան է։ Աոաքինութիւններն էլ կարող են խորտակւել խանդոտութիւնից։

Ում պաշարում է խանդոտութեան բոցը, նա ի վերջոյ՝ կարիճի նման՝ իր դէմ է ուղղում թունաւորած խայթը։

Ա՜հ, իմ եղբայր, չե՞ս տեսել դու երբէք, թէ ինչպէս է առաքինութիւնը ինքն իրեն զրպարտում և խայթելով մեռցնում։

Մարդս մի բան է, որ պիտի յաղթահարւի․ և դրա համար դու պիտի սիրես քո առաքինութիւնները, — որովհետև նրանք պիտի խորտակեն քո կեանքը։

Այսպէս խօսեց Զրադաշտը։