Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Մարմինը արհամարհողների մասին

ՄԱՐՄԻՆԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Մարմինը արհամարհողներին եմ ուզում ուղղել խօսքս։ Ոչ թէ իրենց սովորածը վերստին սովորեն ու սովորեցնեն, այլ իրենց մարﬓին ﬓաս բարև պիտի ասեն և այնպէս լռեն։

«Մարմին ու հոգի եմ ես»—այսպէս է խօսսւմ մանուկը։ Եւ ինչո՞ւ չպէտք է մանուկների պէս խօսենք։

Սակայն արթունն ու իմաստունը ասում է. Մարմին եմ ես ամբողջովին, և ուրիշ ոչինչ. ու հոգին մի բառ է միայն մարﬓի մի երևոյթի համար։

Մարմինը մի մեծ բանականութիւն է, մի իմաստ ունեցող բազմութիւն , կռիւ և խաղաղութիւն, մի հօտ և մի հովիւ։

Բո փոքրիկ բանականութիւնն ևս, ի՛մ եղբայր, քո մարﬓի գործիքն է, որ դու «ոգի» ես անւանում, մի փոքրիկ գործիք խաղալիք քո մեծ բանականութեան։

«Ես» ես ասում դու և հպարտանում այդ խօսքով։ Սակայն աւելի մեծը—որին դու հաւատալ չես կամենում—քո մարմինն է և նրա մեծ բանականութիւնը. սա «Ես» չի ասում.—բայց «Ես» գործում։

Ի՛նչ զգայարանքը զգում է, ի՛նչ ոգին ճանաչում՝—այդ եբբէք վերջ չունի ինքն իր մէջ։ Սակայն Սակայն զգայարանքն ու ոգին ուզում են քեզ համոզել, որ իրենք վախճանն են բոլոր իրերի․ այնքա՜ն սնամիտ են նրանք։

Խաղալիքներ ու գործիքներ են զգայարանքն ու ոգին, իսկ դրանց ետև կանգնած է Ինքը։ Եւ Ինքն էլ է որոնում զգայարանքների աչքերով, դա էլ է ականջ դնում ոգու ականջներով։

Միշտ էլ ականջ է դնում ու որոնում ոգին․ դա համեմատում է, հարկադրում, նւաճում, խորտակում։ Դա իշխում է և նաև ես-ին իշխողն է։

Քո մտքերի ու զգացմունքների ետևում, ի՛մ եղբայր, մի զօրեղ հրամայող է կանգնած, մի անծանօթ կարգադրող, որ կոչւում է—Ինքն։ Քո մարﬓի մէջ է դա ապրում, քո մարմինն է դա։

Քո մարﬓի մէջ աւելի շատ բանականութիւն կայ՝ քան քո լաւագոյն իմաստութեան մէջ։ Եւ ո՞վ գիտէ, ինչ նպատակի համար է հարկաւոր մարﬓին քո լաւագոյն իմաստութիւնն անգամ։

Քո Ինքը ծիծաղում է քո Եսի և նրա հպարտ ոստիւնների վրայ։ «Ի՞նչ են ինձ համար ոստիւններն ու թռիչքները մտքի—ասում է այդ ինքն իրեն։ Մի պտոյտ գործող ճանապարհ դէպի իմ նպատակը։ Եսի նեցուկն եմ ես և թելադրողը նրա մտքերի»։

Ինքը ասում է Եսին․ «այստեղ ցաւ զգա»․ և ահա՛ ցաւ է զգում դա ու խորհում, ինչպէս անի, որ այլ ևս չտանջւի—իսկ դրա համար պէտք է մտածի։

Մարմինը արհամարհողներին մի բան եմ ուզում ասել։ Որ նրանք արհամարհում են՝ նշան է, որ յարգում են։ Ի՞նչն է այն, որ յարգանքն ու արհամարհանքը, արժէքն ու կամքը ստեղծեց։

Ստեղծագործ Ինքը ստեղծեց իր համար յարգանքն ու արհամարհանքը, ստեղծեց իր համար ցաւն ու Հաճոյքը։ Ստեղծող մարմինը ստեղծեց ոգին իրրև ձեռք իր կամքի։

Անգամ ձեր յիմարութեան ու արհամարհանքի մէջ, ով մարմինը արհամարհողներ, ձեր Ինքին էք ծառայում։ Ես ասում եմ ձեզ․ ձեր Ինքն է ուզում մեռնել և Հրաժարւել կեանքից։

Այլ ևս չի կարողանում դա այն, ինչ սիրով կկամենար—ստեղծագործել իրենից վե՛ր։ Այս է ցանկանում նա ամենից շատ, այս է նրա ողջ խանդազատանքը ։

Բայց այդ ուշ հասկացաւ—ուստի ձեր Ինքը խորտակւել, մեռնել է ուզում, ո՛վ դուք, մարմինը արհամարհողներ։

Խորտակւել է ուզում ձեր Ինքը, ուստի և դուք դարձաք մարմինը արհամարհողնե՜ր։ Որովհետև այլ ևս անկարող էք ձեզնից վե՜ր ստեղծագործելու։

Ուստի և զայրանում էք կեանքի ու երկրէ վրայ։ Անգիտակ մի նախանձ կայ ձեր արհամարհանքի խեթ հայեացքի մէջ։

Ես չեմ գնուլմ ձեր ճանապարհով, ո՛վ դո՛ւք, մարմինը արհամարհողնե՜ր, դուք չէք կարող ինձ համար կամուրջ լինել դէպի Գերմարդը։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։