Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Հանդերձեալ կեանք ու աշխարհ քարոզողների մասին

ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԸՆԴՈԻՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Երրեﬓ Զրադաշտն ևս իր ցնորքը մարդու անդին էր որոնում բոլոր հանդերձեալ ընդունողների նման. մի չարատանջ և խոշտանգւած Աստծու գործ էի համարում աշխարհը։

Երազ էր թւում աշխարհը և բանասետեղծութիւնը մի Աստծու. աստւածայնօրէն դժգոհի աչքերի առջև գունագեղ մի ծուխ։

Բարի և չար, վայելք ու տանջանք, ես և դու—գունագեղ մի ծուխ թւում էր ինձ ստեղծագործող աչքերի առաջ։ Իրենից աչքը դարձնել էր ուզում արարիչը և—ստեղծեց աշխարհը։

Արբեցուցիչ վայելք է տանջւողի համար իր տանջանքներից աչքը դարձնել և իրեն կորցնել։ Արբեցուցիչ վայելք և ինքն իրեն կորցնել էր թւում ինձ երբեﬓ աշխարհը։

Այս աշխարհը, յաւերժօրէն անկատարեալ, պատկերը մի յաւերժական հակասութեան, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար. այսպէս էի կարծում աշխարհը երրեﬓ։

Ուստի և մի ժամանակ իմ ցնռրքը մարդու անդին էի որոնում, բոլոր անդրշիրիմեանների նման. ճշմարի՞տ որ մարդու անդին։ Ա՜խ, եղբայրնե՛ր, այս աստւածը, որ ես ստեղծեցի մարդու ձեռի գործ էր և մարդու խենթութիւն, նման բոլոր աստւածների։

Մարդ էր նա, և միայն մի խղճուկ բեկոր մարդ և Ես. սեփական մոխրից և բոցից ծագեց ինձ համար այդ ուրւականը, ճշմարիտն եմ ուսում։ Եւ տե՛ս, ուրւականը խուսափեց ինձնից!

Տանջանք կլինէր ու չարչարանք այժմ ինձ, ապաքինւողիս համար, հաւատալ այդպիսի ուրւականների։ Տանջանք կլինէր այժմ ինձ համար և ստորացում։ Այսպէս եմ խօսում անդրշիրիմեանների հետ։

Տանջանքն էր ու անկարողութիւնը, ստեղծեցին բոլոր հանդերձեալ աշխարհները. և երջանկութեան այն կարճատև խենթութիւնը, որ տանջւողն է միայն զդում։

Հաւատացէք ինձ, իմ եղբայրնե՛ր, մարմինն էր այն, որ յուսահատւեց մարﬓից, յիմարացած ոգու մատներով շօշափեց նա վերջին պատերը։

Հաւատացէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր, մարմինն էր, որ յուսահատւեց երկրից, նա էր, որ լսեց գոյութեան որովայնը իր հետ խօսելիս։

Եւ խփեց գլուխը վերջին պատերից անցնելու համար, և ոչ միայն գլուխը և—դէպի «այն աշխարՀը»։

«Այն աշխարհը» սակայն լաւ է թաքցրած մարդուց, այն մարդազուրկ ոչ-մարդկայն աշխարհը, որ մի երկնային ոչնչութիւն է. և գոյութեան որովայնը չի խօսում բնաւ մարդու հետ, գոնէ իբրև մարդ։

Ճշմարիտն եմ ասում, դժւար է ապացուցել ողջ գոյութիւնը և դժւար է խօսեցնելը։ Ասացէ՛ք ինձ, իմ եղբայրներ, բոլոր իրերից ամենադարմանելին ամենից լաւ չէ՞ ապացուցւած։ Այո՛, այս Եսը և Եսի հակասութիւնն ու խառնաշփոթութիւնը ամենից անկեղծ են խօսում իրենց գոյութեան մասին, այս ստեղծագործող, կամեցող, արժէքաւորող Եսը, որ իրերի չափն ու արժէքն է։

Եւ այս է ամենաանկեղծ գոյութիւնը, Եսը— որ խօսում է մարﬓեից և դեռ մարմին է կամենում, անգամ երբ նա բանաստեղծում է, երազում և փշրւած թևերը թափահարում։

Աւելի ու աւելի անկեղծ է խօսում դա, Եսը. և որքան աւելի է սովորում՝ այնքան աւելի բաոեր ու յարգանքներ է գտնում մարﬓի ու երկրի համար։

Մի նոր հպարտութիւն սովորեցրեց ինձ իմ Եսը, այդ եմ սովորեցնում մարդկանց. այլ ևս գլուխը երկնային բաների մէջ, այլ ազատ կրել, մի երկրային գլուխ, որ իմաստ է տալիս երկրին!

Մի նոր կամք եմ սովորեցնում մարդկանց, ընտրել այդ ճանապարհը, որ գնացել է մարդը կուրօրէն, և լաւ համարել այդ և այլ ևս չշեղւել դրանից հիւանդների և մեռնողների նման։

Հիւանդներ և մեռնողներ Էին նրանք, որ արհամարհեցին մարմինն ու երկիրը և հնարեցին երկնային ու փրկող արեան կաթիլները. բայց այս քաղցր ու ցաւոտ թոյներն էլ նրանք մարﬓից ու երկրից վերցրին!

Ւրենց թշւառութիւնից փախչել էին կամենում, և աստղերը նրանցից շատ էին հեռու։ Եւ հառաչեցին նրանք. «0՜, երանի՜ թէ երկնային ճանապարհներ լինէին մի այլ գոյութիւն և երջանկութիւն սկսելու»! Եւ հնարեցին իրենց արահետներն ու արիւնոտ բաժակները։

Իրենց մարﬓից ու աշխարհից զերծւած՝ ցնորում էին դրանք, այս անշնորհակալները։ Սակայն ո՞ւմ էին պարտական այդ զերծման պայքարի ու վայելքի համար. իրենց մարﬓին ու երկրին!

Մեղմ է Զրադաշտը հիւանդների նկատմամբ։ Ճշմարի՛տ, նա չէ զայրանում նրանց մխիթարութեան և ապերախտութեան եղանակի վրայ. թո՛ղ լինեն ապաքինւողներ ու յաղթահարողներ և մի վսեմ մարմին առնեն!

Զրադաշտը չի զայրանում նաև ապաքինւողի վրայ, երբ սա քնքշօրէն նայում է իր ցնորքին և կէս գիշերին էր Աստծու գերեզմանի շուրջը սողում. սակայն հիւանդութիւն և հիւանդ մարմին են ﬓում դեռ նրա արցունքները։

Միշտ էլ հիւանդ ժողովուրդ է եղել նրանց մէջ, որոնք բանաստեղծում և աստւածամոլ են. կատաղօրէն ատումեն դրանք ծանողին և առաքինութիւններից ամենանորին, որ կոչւում է —Ազնւութիւն։

Դէպի յետ են նայում դրանք մշտապէս, դէպի մութ ժամանակները, երր ցնորքն ու հաւատը այլ բան էին։ Բանականութեան մոլեգնութիւն էր. աստւածնմանութիւնը և կասկածանքը-յանցանք։

Շատ լաւ եմ ճանաչում այս աստւածանմաններին։ Դրանք ուզում են, որ իրենց հաւատան, և կասկածանքը մեղք լինի։ Շատ լաւ գիտեմ նաև՝ թէ՛ ինչ բանի են հաւատում իրենք։

Ճշմարիտ եմ ասում—ո՛չ հանդերձեալ աշխարհներին և ո՛չ էլ փրկարար արեան կաթիլներին, այլ մարﬓին են նաև հաւատում նրանք և իրենց սեփական մարմինն է նրանց «ինքնին իրը»—Ding an sich-ը։

Բայց մի հիւանդոտ իր է այդ նրանց համար և սրտով կուզէին փոխել իրենց մորթը։ Ուստի և լսում են մահւան քարոզիչներին և իրենք հանդերձեալ, անդին աշխարհներ քարոզում։

Աւելի լաւ է, իմ եղբայրներ, լսեցէ՛ք առողջ մարﬓի ձայնին. մի աւելի ազնիւ ու մաքուր ձայն է այդ։

Աւելի անկեղծ ու մաքուր է խօսում առողջ մարմինը, կատարեալն ու ուղղանկիւնը. և նա խօսում է Երկրի Իմաստից։

Այսպէս խօսեց Զրադաշտը։