Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Մահ քարոզողների մասին

ՄԱՀ ՔԱՐՈԶՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

Կան մահ քարոզողներ, և երկիրը լիքն է նրանցով, որոնց պէտքէ կեանքից խուսափ ել քարոզել։

Աւելորդներով լի է երկիրը, փչացել է կեանքը «շատ-շատերի» պատճառով։ Թո՛ղ «յաւիտէնական կեանքով» մոլորեցնեն, հեռացնեն դրանց այս կեանքից։

«Դեղիններ»․ այսպէս են ան սանում մահ քարոզողներին, կամ «սևեր»։ Բայց ես կամենում եմ նրանց ձեզ այլ գոյներռվ էլ ցոյց տալ։

Կան սոսկալիները, որ կրում են իրենց մէջ մի գիշատիչ գազան և այլ ընտրութիւն չունեն, բայց եթէ—հաճոյքներ կամ ինքնաձաղկումն։ Եւ նրանց հաճոյքներն էլ ինքնաձաղկումն են։

Դրանք դեռ մարդ էլ չեն դառել, այս սոսկալիները, թո՛ղ քարոզեն կեանքից խուսափել և իրենք էլ հետն երը գնան։

Կան և հոգով թոքախտաւորներ. հազիւ դեռ ծնւած՝ սկսում են մեռնել և ծարաւի են յոգնածութեան ու զրկանքի ուսմունքների։

Նրանք սիրով կամենում են մեռած լինել՝—բարի թո՛ղ լինի նրանց կամքը։ Զգուշանանք այս մեռածներին արթնացնելուց և այս կենդանի դագաղները վնասելուց։

Հենց որ նրանց մի հիւանդ կամ մի ծեր է պատահում՝ ասում են նրան․ «կեանքը հերքւած է»։ Սակայն միայն իրենք են հերքւած և նրանց աչքը, որ գոյութեան միայն մի երեսն է տեսնում։

Խոր տխրութեան մէջ ծւարած փափագում են նրանք մանր պատահմունքներին, որոնք մահ են բերում, այսպէս են սպասում նրանք և սեղմում ատամները։

Կամ՝ շաքարեղէն են ուտում ու ծաղրում իրենց երեխայութիւնը․—նրանք կառչում են իրենց կեանքի ցղօտից և ծաղրում են, որ դեռ կառչում են մի ցղօտի։

Նրանց իմաստութիւնը ասում է․ «յիմար է նա, ո՛վ ապրում է, և որքա՜ն յիմար ենք մենք․ և այս է ամենայիմար բանը կեանքի»։

«Կեանքը միայն տանջանք է—ասում են ուրիշները և չեն ստում, դէ՛ փորձեցէ՛ք վերջ տալ ձեր կեանքին։ Աշխատեցէ՛ք, որ վերջանայ կեանքը, որ լոկ տանջանք է։

Եւ այսպէս թող հնչի ձեր առաքինութեան խօս֊քը․ «դու պէտք է սպանես քո անձը․ դու պէտք էինքդ գողանաս քեզ աշխարհից»։—

«Հեշտանքը մեղք է, — ասում են ոմանք, որ մահ են քարոզում, — եկէ՛ք հեռանանք մի կողմ և զաւակներ չ՚ծնենք»։

«Ծնելը տաժանելի բան է, — ասում են միւսները․ էլ ինչո՞ւ ծնենք․ միայն դժբախտներ ենք ծնում»։ Սրանք էլ են մահ քարոզողներ։

«Կարեկցութեան կարիք կայ—ասում են երրորդները։ Վերցրէ՛ք, ի՜նչ ես ունեմ։ Վերցրէ՛ք, ի՜նչ ես եմ։ Այսպիսով կեանքը ինձ աւելի քիչ կկապի իր հետ։

Եթէ Հիմնովին կարեկցողներ լինէին դրանք՝ իրենց մերձաւորների կեանքը կդառնացնէին։ Չար լինել — այս կլինէր նրանց իսկական բարութիւնը։

Բայց նրանք կեանքից ազատւել են կամենում․ նրանց ի՜նչ, որ ուրիշներին իրենց շղթաներով ու նւէրներով աւելի ամուր են կապում։—-

Դուք է՛լ, որոնց կեանքը բիրտ աշխատանք ու անհանգստութիւն է․ մի՞թէ դուք կեանքից շատ չէք ձանձրացել։ Մի՞թէ դուք շաա հասուն չէք մահւան քարոզի համար։

Դուք բոլորդ, որոնց համար քաղցր է բիրտ աշխատանքը և նորը, օտարը, հապճեպը, — դուք ձեզ վատ պահեցիք, ձեր աշխատասիրութիւնը փախուստ է և ինքն իրեն մոռանալու կամքը։

Եթէ դուք կեանքին աւելի հաւատայիք՝ շատ չէիք տարւի վայրկեանսվ։ Բայց սպասելու համար բաւականաչափ բովանդակսւթիւն չունէք—նոյն իսկ ծուլութեան համար։

Ամենուրեք լսւում է նրանց ձայնը, որոնք մահ են քարոզում. ու երկիրը լիքն է նրանցով, որոնց պէտք է մահ քարոզել։

Կամ «յաւիտենական կեանք»․ ինձ համար այդ միևնոյն է․ միայն թէ շուտ հեռանան այս աշխարհից։

Այսպէս խօսեց Զրադաշտը։