Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Նոր կուռքի մասին

ՆՈՐ ԿՈՒՌՔԻ ՄԱՍԻՆ․

Ուր և է կան դեռ ժողովուրդներ ու նախիրներ․ բայց ոչ մեզ մօտ, ի՛մ եղբայրներ, այստեղ պետութիւններ կան։

Պետութի՞ւն։ Ի՞նչ բան է այս։ Ուրեմն՝ լաւ բաց արեք ականջներդ, որովհետև պիտի խօսեմ ձեզ հետ ժողովուրդների մահւան մասին։

Պետութիւն է կոչւում բոլոր սառն ճիւաղներից ամենասառը։ Սառնասիրտ է նաև ստում նա։ Եւ այո սուտը սողում է նրա բերնից․ «Ես, պետութիւնս եմ ժողովուրդը»։

Սուտ է այս։ Ստեղծագործողներն էին, որ ստեղծեցին ժողովուրդներին և նրանց մի հաւատարմութիւն թելադրաեցին․ այսպիսով ծառայեցին նրանք կեանքին։

Ոչնչացնողներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում «շատերի» համար և այդ պետութիւն անւանում․ դրանք մի սուր և հարիւր ցանկութիւն են կախում նրանց վրայից։

Ուր դեռ ժողովուրդ կայ՝ սա չի հասկանում պետութեանը և ատում է սրան իբրև չար աչքի և բարքի ու վարքի դէմ մեղքի։

Այս նշանակն եմ տալիս ձեզ․ իւրաքանչիւր ժողովուրդ իր չար ու բարիի լեզուն ունի, որ հարևանը չի հասկանում։ Իր յատուկ լեզուն է ստեղծել նա բարք ու վարքի մէջ։ Պետութիւնը սակայն ստում է բարիի ու չարի բոլոր լեզուներով․ և ինչ էլ որ խօսում է՝ ստում է—ու ինչ որ ունի՝ գողացել է նա։

Ամեն ինչ կեղծ է նրա մէջ․ գողացած ատամներով է կծում նա, կծանը։ Կեղծ է անգամ նրա փորոտիքը։

Չար ու բարիի լեզուների շփոթ․ ահա ձեզ պետութեան նշանը։ Ճշմարիտ, մահւան կամք է նշանակում այդ նշանը։ Ճշմարիտ, դա կանչում է մահ քարոզողներին։

Շատ-շատերն են ծնւում, աւելորդների համար ստեղծւեց պետութիւնը։

Տեսէք՝ թէ ինչպէ՜ս է նա ղէպի իրեն գրաւում «շատ-շատերին»․ ինչպէ՛ս է նա կուլ տալիս դրանց, ինչպէս ծամում ու որոճում։

«Երկրի վր այ աւելի մեծ բան չկայ՝ քան ես. ես Աստծոյ կարգադրիչ մատն եմ» — այսպէս է մռնչում հրէշը․ Եւ երկարականջներն ու կարճատեսները չեն միա՛յն, որ ծունկ են խոնարհում։

Ա՜խ, նաև ձեր մէջ, ով մե՜ծ հոգիներ, իր մութ կեղծիքներն է շշնջում նա։ Ա՜խ, նա իսկոյն հասկանում է՝ որոնք են հարուստ սրտերը, որ նւիրւում են սիրով։

Այո՛, ձեզ էլ է նա լաւ ճանաչում և որսում, դուք յաղթողներ հին Աստծու։ Յոգնեցիք դուք այդ պայքարի մէջ և այժմ ձեր յոգնածութիւնն նոր կուռքին է ծառայում։

Հերոսներ ու պատւաւորներ է կամենուն նա իր շուրջը ունենալ այդ նոր կուռքը։ Սիրով է հանգչում նա բարի խղճի արևի լոյսի տակ — սառը հրէշը։

Ամեն ինչ պատրաստ է նա ձեզ տալու․ եթէ դուք նրան պաշտէք, այդ նոր կուռքը․ այդպէս՝ գնում է նա ձեր առաքինութիւեների փայլը և ձեր հպարտ աչքերի հայեացքը։

Ձեզնով կարթել է կամենում նա «շատ-շատերին»։ Այո՛, դժոխային մի խաղ էր հնարւած դրա համար, մահւան մի ձի է որ թռթռում էր աստւածային պատիւների պաճուճանքների մէջ։

Այո՛, բոլորի համար մի մահ հնարւեց, որ ինքն իրեն փառաբանսւմ է իրրև նոր կեանք․ ճշմարիտ որ, մի լաւ ծառայութիւն բոլոր մահ քարոզողների համար։

Պետութիւն եմ անւանում ես այն, ո՛ւր բոլորը թոյն խմողներ են—լաւերը թէ՛ վատերը։ Պետութիւն, ուր դանդաղ ինքնասպանութիւնը բոլորի—«կեանք» է կոչւում։

Նայեցէ՛ք այս աւելորդներին, դրանք գողանում են հնարողների գործերն ու իմաստունների գանձերը․ կրթութիւն են անւանում նրանք իրենց գողութիւնը-—և ամեն ինչ նրանց համար հիւանդութիւն է ու անհանգստութիւն։

Նայեցէ՛ք այս աւելորդներին․ դրա՛նք միշտ էլ հիւանդ են, նրանք փոխում են իրենց լեղին և այդ թերթ անւանում։ Նրանք կլանում են իրար և մարսել անգամ չեն կարողանում։

Նայեցէ՛ք այս աւելորդներին․ հարստութիւններ են դիզում և դրանով աւելի աղքատանում։ Ոյժ և իշխանութիւն են ցանկանում դրանք և նախ իշխանութեան գործիքը—շատ փող, այս անկարողները։

Տեսէ՛ք, ինչպէս են մագլցում այդ արագոտն կապիկները։ Դրանք մագլցում են իրար գլխով սւ քաշքշելով ընկնում ցեխի մէջ։ Գահին են ձգտում դրանք բոլորը․ դրանց խենթութիւնն է այդ—կարծես երջանկութիւնն է բազմած գահի վրայ։ Յաճախ ցեխն է բազմում գահի վրայ և յաճախ էլ գահը—ցեխի վրայ։

Խենթեր են դրանք բոլորն էլ և մագլցող կապիկներ ու չափազանց աճապարողներ։ Շատ վատ հոտ ուհի ձեր կուոքը, այդ սառն հրէշը, շատ գէշ հոտ ունեն դրանք բոլորը, այդ կռապաշտները։

Ի՛մ եղբայրներ, մի՞թէ կամենում էք խեղդւել նրանց երախների ու ցանկութիւնների գարշահոտութեան մէջ։ Աւելի լաւ է, փշրեցէ՛ք պատուհանները և նետւեցէ՛ք դէպ՝ ազատութիւն։

Խուսափեցէ՛ք վա՜տ հոտից․ հեռո՜ւ փախէ՛ք աւելորդների կռապաշտութիւնից։

Խուսափեցէ՛ք վա՜տ հոտից․ հեռո՜ւ փախէ՛ք մարդկային զոհերի գոլորշուց։

Ազատ է դեռ երկիրը մեծ հոգիների համար։ Դատարկ են դեռ մենակեացների ու երկկեացների վայրերը, որռնց շուրջը խաղաղ ծովերի բոյրն է փչում։

Ազատ է դեռ կեանքը մեծ հոգիների համար։—Ճշմարի՛տ, ո՛վ քիչ ունի՝ նրան էլ քիչ կճնշեն․ օրհնւի փոքրիկ ազատութիւնը։

Այնտեղ, ո՛ւր պետութիւնն է վերջանում՝ սկսւում է այն մարդի կեանքը, որ աւելորդ չէ, այստեղ է սկսւում անհրաժեշտի եզրը, միանգամ միայն երգւող ու անփոխարինելի եղանակը։

Այնտեղ, ո՛ւր պետութիւնն է վերջանում—նայեցէ՛ք այն կողմը, ի՛մ եղբայրնե՜ր․ չէ՞ք տեսնում նրան, գերմարդի ծիածանն ու կամուրջները։

Այսպէս խօսեց Զրադաշտը։