Այվազովսկու նկարի առջև
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 139,
տ. ― էջ 453, ծ. ― էջ 583

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ


Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
5 Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
10 Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։

1893