Մազաչափ անգամ անփոփոխ
Գլորվում են օրերը...
Այս քաղաքը — նեխած մի փոս,
50
Ուր բուրում են թթու երազները․․․։
Հողագույն դեմքով այս ծեր գյուղացին
Դառնությամբ ասում է, որ հայր է։
Այս ծերուկ գյուղացին ունեցել է որդի,
Բայց մենակ է վարում իր արտը։ —
55
Քանի որ որդու կրծքի խորքում
Կռվում ստացած գնդակն է երգում։
Ծերուկ գյուղացին ունի աղջիկ,
Բայց նա էլ անկարող է օգնել նրան,
Քանի որ հարկահավաքը շրջիկ
60
Իր վախը թափել է նրա վրա։
Գյուղացու դաշտը — մի ափ է լոկ,
Բայց չի բաժանվի իր հողից նա, —
Ծերուկի շրթունքները չեն ստում, յո՛ք, —
Թե մահը գալու է — այստե՛ղ թող գա․․․
65
Բոբիկ ոտներով, տրեխով հողե,
Ծայրեծայր մենք անցանք այս երկիրը,
Եվ գիտենք կարոտը ջրի ու հողի
Այս երկրում, որին վիշտը գրկել է։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
70
Ինչպես որ կինը
Սպասում է մարդուն
Անքուն գիշերին, —
Այդպես այս դաշտերը