Վ. ՀՅՈԻԳՈ

ԽԱՎԱՐՈՒՄ
(Հին աշխարհը)


Կանգնի՛ր, ալիք․ ետ նահանջիր, դեպի ե՛տ․
Հորձքդ երբեք չի ծառացել այդքան խենթ,
Այդքան խիզախ... Ինչո՞ւ, ալիք դու աղի,
Այդքան պաղ ես մոլեգին ու կատաղի։
5 Եվ ինչո՞ւ է կես գիշերի այս ժամին
Ոռնոցդ ահեղ, հեղեղատդ ու քամիդ։
Որպես հրաշք մի ահավոր, հողմ ու ջուր,
Ո՞ւր ես այդպես դու թռչում ու մռնչում։
Կանգնի՛ր, ալիք․ լսի՛ր դու ինձ ու մնա՛․
10 Սա է վերջին քո սահմանը էլ հիմա․
Մի՛ կործանիր գրոհներով քո մոլի
Օրենքները, սովորություններն անցյալի,
Թշվառության, մոլեգնության լուծը սև,
Վաղուց նիրհած մտքի հետքերն այդ նսեմ,
15 Ուր հանգչել են ցանկություններն ապարդյուն,
Անցած կյանքի սին հուզումներ ու խնդում
Օ, մի՛ քանդիր ստրկության այն շղթան,
Որ ճնշում էր կնոջը սև ծանրությամբ։
Եվ թող, ալի՛ք, խնճույքը մեծ, ուր չունին
20 Խեղճերը տեղ, — ուր մոլուցքն է արյունի...
Օ, մի՛ դիպչիր, կանգնիր․ սուրբ են մեզ դրանք՝

Հին, զորավոր պատնեշները այն մռայլ,
Որ կանգնեցրի ես շուրջը ողջ մարդկության․․․
Բայց դու վազում, դու ելնում ես ավելի,
25 Ու տանում ես ողջը քեզ հետ դու, ալիք։
Ահա մաշված մի ձեռագիր, օրենսգիրք,
Ահա ահեղ մռնչյունով մի անհատ
Ծովը գցիր մի արյունոտ կառափնատ․․․
Ահա գահույքն արքայական․․․ Թող, աստված․․․․
30 Գահընկեց է արդեն նա էլ, անարգված —
Եվ նրա հետ գահավիժել են արդեն
Պատարագի վերջին քուրմերն ահադեմ։
Դատավորներն ահա, — կանգնի՛ր, դրանք սև
Նժդեհներ են կառափնատան մի վսեմ․․․

3 Բա՛վ է, կանգնի՛ր, էլ մի՛ վազիր դեպի վեր․
Աղի՛ ալիք, եղիր հանդարտ՝ անավեր․․․
Բայց դու նորից բարձրանում ես, դու նորից
Մակընթացով քո թռչում ես ծնկներիս,
Խուժում ես ներս մենանոցը իմ բարի...
      Ալիք
40 — Մակընթաց ես կարծում ինձ։ — Ես հեղեղն եմ
աշխարհի՛․․․։