Անվերնագիր (Նրանք գալիս են անտես ու աննշմար)
Նրանք գալիս են անտես ու աննշմար,
Ինչպես արյունն է հոսում երակներում,
Բերում են մեզ բոլորիս թե՛ կյանք, թե՛ մահ,
Նետում են բախտը մեր անեզրական հեռուն։—
Եվ ի՞նչն է սահմանում նրանց ղեկավար,
Եվ ի՞նչն է նրանց բեղմնավորում —
Հավետ անհայտ է մեզ, ինչպես սրտի համար
Արյան ընթացքը, որ ամոքում է բերում։—