Անվերնագիր (Որթնատունկի աստվածն ուրախ)

Անվերնագիր (Որթնատունկի աստվածն ուրախ)

[ 467 ]

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Պուշկինից)


Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան։
Առաջինը՝ Շնորհների
5 Կենացն անբիծ ու ամոթխած,
Երկրորդ բաժակը՝ կարմրադեմ
Եվ կարմրաշուրթ առողջության,
Երրորդն՝ ազնիվ մտերմության։
Իմաստունը երրորդից վերջ
10 Վայր է առնում դափնին գլխից
Եվ ուղերձ է արդեն հղում
Հանդստավետ Մորփեոսին։

1983. V 18