Անտառը թափում է իր սաղարթը

XIV


Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում․
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։