Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստու՛ն ես

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես.
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում,ինքդ քեզ կրկի՛ն

ընդունում ես —

Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է

անհատնում այս տունը —

Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ մշտապես

խնդո՛ւն է։