Աչերդ է ծովէն առած...
* * *
Աչերդ է ծովէն առած,
- եւ ուներդ է ի թուխ ամպէն․
Այդ քո պատկերքդ եւ սուրաթըդ
- ի վարդին կարմիր տերեւէն․
Ուր որ դու կանգնած լինիս,
- չէ պատեհ վառեն մոմեղէն․
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
- գէմ ելնէ մեռելն ի հողէն։
Աչերդ է ծովէն առած,
Այդ քո պատկերքդ եւ սուրաթըդ
Ուր որ դու կանգնած լինիս,
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,