Սո՛ւտ է, որ կ՚ասեն, եղբա՛րք...
* * *
Սո՛ւտ է, որ կ՚ասեն, եղբա՛րք,
- թ՚ընտանի կաքաւ չի լինի․
Մէկիկ մ՚ես երէկ տեսայ, –
- ւ՚երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն էր ղալմով քաշած,
- ւ՚իր բերանըն շաքարով ի լի․
Զմեռելն այլ ի գիրկն առնու,
- ի ծոցուն հանէ կենդանի։
Սո՛ւտ է, որ կ՚ասեն, եղբա՛րք,
Մէկիկ մ՚ես երէկ տեսայ, –
Իր օնքն էր ղալմով քաշած,
Զմեռելն այլ ի գիրկն առնու,