Առագաստ (Նար-Դոս)
Առագաստ
Այն առագաստն է սպիտակ երևում
Կապուտակ ծովի մութ մառախուղում...
Ի՞նչ է փնտրում նա հեռու աշխարհում,
Ի՞նչ է թողել նա մայրենի երկրում...
Խաղում են ալիք, սուլում է քամին,
Կայմը թեքվում է, ծռվում, ճռնչում...
Ավա՜ղ, չէ փնտրում նա բախտ բնավին,
Եվ ոչ բախտիցը փախչել է ճգնում։
Ծովը նորա տակ ծփում է մեղմիկ,
Վերը ոսկեշող արեգն է փայլում,
Բայց նա՝ խռովահույզ՝ խնդրում է մրրիկ,
Մրրիկների մեջ կարծես հանգիստ կա։
14 դեկտեմբ. 1886.