Բառերով մի խոսեք ինձ հետ.
«քար» անվան փոխարեն ընտրեք քարը,
«առավոտ» մի ասեքև ընտրեք առավոտը,
«լույս» մի ասեք և ընտրեք լույսը
եւ մի հանդուրժեք ոչ մի միջնորդաբառ,
որ չսպանվեն քարը,
լույսը,
առավոտը.
արյունը միշտ չէ,
որ վերածվում է նրան, ինչ
արտաբերում ենք։
Առանց բառերի
ծաղիկ տվին՝ երբ եկավ աշխարհ,
Գնալիս՝ տվին էլի, չվերցրեց,
դրին, սակայն, քարի վրա։