Առավոտը գյուղում


ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ

(Մանկական)

Արեգակը դուրս է եկել
     Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
     Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
     Ծըլվըլալով.
Ձորումն առուն քըչքըչում է
     Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
     Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
     Մըռմըռալով։