Աստղերն են քնքուշ խաղում…

* * *


Աստղերն են քնքուշ խաղում,
Դողում ու շողում են վառ,
Հեռվից այն արածաթավուն
Ժպտում են ինձ ու իրար…

Բացված է հոգիս պարզված,
Բացված է աշարհում խոր,
Հրով ու սիրով լցված,
Լցված է սիրով մի նոր…

Եվ շուրջս, որպես օրոր
Մի երգ է անլուռ հնչում․
Իմ սի՞րտն է, թե՞ հեռավոր
Աստղերն են մեղմ կարկաչում…