***

Տունս` դատարկ, խավարում,
Օտար ճամփեքն եմ մաշում,
Սիրտս` անզոր, վիրավոր,
Թափառում են դեռ հեռվում:

Օտար դռներն եմ բախում,
Դարձի ճամփան չեմ գտնում,
Թռչում եմ ես մտքով տուն,
Կարոտս այդպես եմ առնում: