Հ․ Ս․ Խ․ Հ․ Արևի նարնջե ֆոնին

Եղիշե Չարենց

Աղջիկը

[ 14 ]

* *

Արևի նարնջե ֆոնին
Տեսնո՞ւմ եք
Դուք
Թեք—

Երկաթե պրոֆի՛լը իմ...

Ի՞նչ է`
Սովո՞ր էիք
Կոպեկնոց դրամի վրա
Արքայի դեմք տեսնել...

Հիմա ե՛ս եմ
«Որդի բանվորի—
Իմ դեմքն է հիմա հուրհրան
Քանդակվել արևին լուսե։

Ի՞նչ է՝

Մթամած նաշերում ձեր թեն
Վահրե՞ց ձեր հոգին հաղթական
Երբ տեսաք իմ դեմքը երկաթե՝
Արևի ֆոնին քանդակած․․․