50
Շաչո՜ւմ են,
Շաչո՜ւմ են
Թևերը երկաթե։
Երկաթե թևերը քաշում են-վե՜ր։
Այս ի՞նչ է՝
55
Օրերո՜ւմ
Մի եռ կա,
Թե՞—
Գալիքն է երգերիս
Սավառնակներ տվել․․․
60
Երգերս,
Իմ երկի՛ր,
Քո շաֆրանով ներկած,
Քո արևով,
Տոթով
65
Փողոցների ցեխով—
Փռե՜լ եմ դաշտերիդ
Հեռուներին չարքաշ,
Սիրտս—զուռնա՛ շինել,
Գալիքների դհոլ...
70
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Երկի՛ր իմ արևի ու փոշու,
էսօր
Ես
Ձուլված ամեն ինչիդ՝
75
Ուզես—ե՛րգ եմ լուսե,
Ուզես—կապված մի շուն,
Ուզես—մժեղ չնչին...