Բա որ չմեռենես
Ամուսինը ութսուն տարեկան էր։ Մեռնում էր։ Կանչեց կնոջը.
-Լավ թե վատ, այ կին, կյանք ենք անցկացրել, քեզնից շատ գոհ եմ գնում էն աշխարհը, մենակ թե մի հարց է տանջում ինձ...
-Ինչ հարց ա, մարդ...
-Գիտեմ, որ ինձ միշտ հավատարիմ ես եղել, բայց, դե, կյանք է, էլի, ինչքան չլինի, մի անգամ գոնե ոտքդ ծուռ դրած կլինես,- ասա, տեսնեմ՝ ում հետ, հանգիստ մեռնեմ։ Մեկ է, ես մահացողն եմ, էլ ինձնից վախ չկա։
-Է, է։ Ասե՞մ։
-Հա...
-Բա որ ասեմ՝ դու էլ հանկարծ չմեռնե՞ս...