Երկու րոպե՝ բանկիրի հետ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Բժիշկը)

Վարդան Հակոբյան

Առեւտրականը

-Բարեւ...

-Վիրավոր ունեք, հիվանդ կա՞...

-Չէ, չէ...

-Բա ի՞նչ եք ուզում։

-Պարոն բժիշկ, երկու խոսք ձեր գործունեության մասին։

-Ես ամեն վայրկյան աշխատում եմ։ Գերագույն խորհրդի նախագահության անդամ եմ, զույգ հիվանդանոցների տնօրեն։ Վերջապես՝ ընտանիքի հայր եմ։ Առավոտյան անցնում եմ հիվանդանոցներով, գալիս Գերագույն խորհուրդ, հոսպիտալ, նորից՝ հիվանդանոց... Մինչեւ գիշերվա ժամը 4-ը, 5-ը։

-Ձեր տանը չե՞ք լինում։

-Տանն էլ եմ լինում։

-Իսկ ե՞րբ եք քնում այդքան զբաղվածության մեջ։

-Քնելու համար էլ եմ ժամանակ գտնում։

-Բայց ե՞րբ...

-Ժողով է՝ քնում եմ, նիստ է՝ քնում եմ, նստաշրջան է՝ քնում եմ, հանձնաժողովում քննարկվում են հարցեր՝ քնում եմ...

--Իսկ ե՞րբ եք սնվում։

-Իսկ ուտելու ի՞նչ կա որ...