Երկու րոպե՝ բանկիրի հետ
-Պարոն բանկիր, մեր հանրապետություում մարդկանց աշխատավարձով ապահովելու ուղղությամբ...
-Փող չկա։
-Իսկ ի՞նչ կասեիք Արցախի քաղաքական, սոցիալական, հոգեբանական...
-Փող չկա։
-Լավ, Ձեր կարծիքով, մեր ռազմական գործողությունների ու հաղթանակի...
-Փող չկա։
-Եթե կարելի է՝ մի հարց էլ, այս անգամ՝ խիստ անձնական բնույթի։ Ի՞նչ տեղ եք տալիս կյանքում բանաստեղծությանը, սրտին, սիրուն...
-Փող չկա։
-Շնորհակալություն զրույցի համար։