Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...

«Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 409,
ծ. ― էջ 669



* * *


Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...
Եվ բանաստեղծի սրտումը հանգան
Վառ կրակները,
Աշխույժն ու սերը,
5 Սև ու սուգ հագավ
Թախիծը եկավ,
Սառով ու մութով։

1900-ական թվականներ