Մուժն այդ ուրիշ է, հետեւապես՝ ոչ աչքահպատակ, տեսողու-
թյան մեջ չի գրանցվում։ Իսկ ճամփան քայլվում է
գլխահակ, առանց տեսնվելու, տարիների սովորույ-
թով։ Երեւան, հազար ինն հարյուր... մի խոսքով՝ դա-
րավերջ։
Լուցկու դատարկված տուփեր են սենյակները. հինգերորդ
հարկ, ձախի վրա՝ բն. 15, չորրորդ հարկ, կենտրո-
նական՝ բն. 10, երրորդ հարկ, աջի վրա՝ բն. 7, առա-
ջին հարկ՝ բն. 1, բն. 2, բն. 3։
Նոյյան տապանի հիշողությամբ պարուրված Լեռան գագա-
թը հանկարծ ազատվում է այն ամենից, ինչը տեսո-
ղություն է ծածկում։ Տարիների դատարկալռությու-
նը զրնգում է Սարգսի մեջ, եւ նա նոր միայն տեսնում
է, որ դա հարեւանի դռան կանչակոճակը չէ՝ իր ցու-
ցամատի տակ, ավելին, լռած զանգի սարսուռը մա-
տով, դինջականջ աշխարհին անլսելի, լցվում է իր
մեջ՝ որպես մարտինելլական գույժ։
Եղեռն... Դրանից երեքը տեսել է Սարգիսը. մեկը պապի աչքե-
րով՝ ԴերևԶոր, 15 թիվ, մեկը հոր աչքերով՝ Շուշի, 20
թիվ, մեկը՝ իր աչքերով, Սումգայիթ, 88 թիվ։ Եվ հի-
մա էլ... չորրորդը՝ գաղթեղեռն։
Սարգիսն անշտապ բարձրանում է տուն, բոլոր եղեռններից
փրկված հայացքով նայում է իր Սառային, առանց
իրարանցման, խաղաղ հույսով, հանգիստ, անվր-
դով, կեծ-կեծ նրան գրկում, համբուրում անմահա-
կան սիրով՝ որպես թե ազգի մեծամորն էր գրկում
մեր նախապապը։ Իրիկուն էր։
Եվ ասում էր Սարգիսը իր մեջ. «Քեզ սիրեմ, շատ սիրեմ, տղա-
ներ ու աղջիկներ բերես ինձ համար, ամեն տղա ու
ամեն աղջիկ յոթ տղա ու յոթ աղջիկ ունենա, հետո
նրանցից ամեն մեկը նորից յոթ տղա ու յոթ աղջիկ
ունենա, հետո... նորից... կրկին, հետո... դարձյալ...
անվերջ...
Երկիրս երկիր դառնա, եւ մատներիս տակ բոլոր դռ-
ների զանգերն այնպես ղողանջեն, որ ձայնից Մա-
սիսի ձյուները ժպտան»... Վերմակատակի ասված
ամեն խոսք սեր է։
Հ.Գ.
Առավոտյան երբ դուռը բացեց Սարգիսը, դռան արանքից մի
փետրաթեթեւ թղթի կտոր ընկավ ուղիղ ոտքերի
տակ՝ մարդահամար է։ «Բա որ ես չմասնակցեմ, ով
պիտի մասնակցի։ Կմասնակցեմ,
ո՞նց չէ, այն էլ ինչպե՜ս...»։ Ու
քթի տակ մի երգ ձգելով՝
«Ելնեմ Սասուն, առնեմ Վան», Սարգիսը
դուրս եկավ փողոց՝ Գարեգին Նժդեհ...