***

Գարնան դեմ բացված
Պատուհանի պես
               Շնչում եմ բույրը
Արեւով օծված
Հորիզոնների...
Ինչ-որ տեղ եթե
               Ճամփեքից, մարդուց
Խռով երազ կա,
Թող գա ու ինձով
Նայի աշխարհին...