ԳԱՐՆԱՆ ՄՈԻՏ

Քեզ բարով, զվարթուն,
Առուգահասակ գարուն,
Քեզ ողջույն բյուր՝ անբուն,
Տալիս է Հայոց տուն.
5 Անուշավանի
Սոսիք տերևով,
Ծիտերն ծառե ծառ
Յուրյանց ճռվըղով
Կօրհնեն քո գալը,
10 Ո՛վ երկնից դեսպան,
Դու ես մեր կյանքի
Պաշար ու պաշտպան:

Երբ հեզիկ մոտեցար
Մասիսի դաշտերին,
Բքածին ամպերը
Տարագիր գնացին.
Հին լեռը բացեց
Յուր թավուտ կուրծքը,
Քեզ կանաչ դիպա
20 Փռեց հովիտը,
Սիրահար սոխակը
Յուր վարդի հետքից
Վազեց Արարատ,
Շինեց յուր բունը։

25 Շատ երկար Հայաստան
Քո գալուն սպասեց,
Ծաղկեցավ նա ալյոք,
Շատ լացեց, արտասվեց։

Տխուր ձմեռը
30 Մասյաց գագաթը
Թաղեց անխնա
Ցուրտ ձնի մեջը.
Կարոտ շատ նստավ
Դալար արոտի,
35 Ծով դարձավ թափած
Արտասուքը աչքի։

Հին Մասիս մյուս անգամ
Զարթեցավ խոր քնից,
Չորս բոլորը զարդարեց։
40 Ստեղծական ույժը,
Որ ունի Մասիս,
Թափեց մյուս անգամ,
Չիմացավ հյուսիս.
Նա ինքն արևելք,
45 Հանդեպ արևմուտք,
Հարավ ու հյուսիս
Ընկած են մի կողք։

Քո գալը իմացավ
Մասիսի վուլկանը,
50 Մյուս անգամ սկսավ
Տեսանել յուր գործը։
Վառեց շատ սրտում
Անշեջ կրակներ,
Դարբնեց հրացայտ
55 Երկաթի շանթեր:
Ի՞նչ կարժեն նորան
Գնդակ ու վառոդ,
Նիզակ, հրացան,
Ահեղ թնդանոթ։

60 Թե այսքան քո գալը
Պատճառեց ծեր Մասյաց
Ցնծություն, խրախույս
Վհատյալ զավակաց,

Մյուս անգամ գալուդ
65 Բեր մեզ մի հսկա,
Որ մեր ցավերը
Տեղյակ հասկանա,
Թնդա՛, թնդացնե
Հողագունդ ամեն.
70 Թող պատկառանոք
Մեզ վերա ասեն.

Հայաստան աշխարհի
Արժանի զավակունք,
Չեն մեռած հայերը,
75 Չէ՛ խլած բոլոր տունկ.
Մյուս անգամ հողմդ
Խփե դրոշակին
Մասյաց դաշտերում
Հայոց աշխարհին.
80 էլ հետ թող չգա
Ձմեռ անզգա,
Ջերմությունդ թող
Մեր մեջ միշտ մնա։

Տարաբաղդ հայկածին
85 Քաջերը հանձնեցին
Այս խոսքերը քեզ ասել
էսկիճի Գասբարին.
Հայաստան աշխարհ
Նա անհագ սիրեց,
90 Գտնել մի հնար
Խիստ շատ աշխատեց,
Որ յուր աղոթքը
Լինի դյուրալուր,
Տեսնե քո արև,
95 Շնչե քո զեփյուռ։

Մարտի 2, 1855