Գեշ երազ
Նեղվել է, հոգին բերանով դուրս չի գալիս, որ պրծնի։ Քրտինքի կաթիլները տմկած դեմքին փշրված ապակու «կրտպրտանքներ» են հիշեցնում։ Ասում է.
-Չէ, ես հոգով միշտ էլ կոմունիստ եմ ու թուրքի ամենահալալ եղբայրը։
-Յոխ,- ասում են,- դու մեր դեմ գործել ես։
-Մեհրալի մուալում,- իրեն պատառոտում է Փանոսը,- հայերի սիրած մարդկանց դեմ անոնիմներ եմ գրել, ծախել եմ նրանց, մատնել եմ, պայքարել եմ, իմ տնից, սեփական գրպանիս հաշվին զանգել Բաքու՝ կարեւոր տեղեկություններ եմ հաղորդել... Բա էդքանը ջուրը տարա՞վ... Բա էդքանը ձեր օգտին չէ՞։ Բա մեր տանը էնքան աղուհաց ենք կերել...
Խոսում է Փանոսն ու մտածում՝ ինչ անի, որ հավատան։ Ո՞վ կկարծեր, թե ինքն այսօր Բաքվի փողոցներում կհայտնվեր հանկարծ։ Էս ե՞րբ եկան ախպեր-կոմունիստները... Ախր, գոնե իրեն հավատան, կոմունիստ է եղել ամբողջ կյանքում՝ թե աշխատանքում, թե քիրվայության մեջ, թե տանը, թե... անկողնում։ Ինչ է՝ իրեն նո՞ր են ճանաչում։ Մեկ էլ հանկարծ հիշեց, որ կուստոմսը՝ Լենինի նկարը վրան, պինդ պահում է ծոցագրպանում՝ նեղ օրվա համար, հանեց, համբուրեց ու նրանով խփեց կրծքին.
-Ահա իմ վկաս, իմ յոլդաշ Լենինը, իմ ախպերը։
Բայց այսքանը միայն ծիծաղ հարուցեց։
-Թե չեք հավատում, մի սուր տվեք, գնամ մեր հայերին մեկ- մեկ կոտորեմ, մանավանդ՝ յազըչիներին։
Թուրքերը համաձայնվեցին։ Սուրը բերեցին, բայց փոխանակ իրեն տան, սրի ծայրը դեմ արին կոկորդին.
-Մեկ է, որ հայի անուն ունես ու թլպատված չես, քեզ պիտի սպանենք։
Փանոսն այստեղ վախից թուքը կուլ տվեց, սփրթնեց լրիվ, թուրք ախպոր ոտքերն ընկավ.
-Էլի ուշ չէ, անունս Մեհրալի դրեք, ադաշ դառնանք, մենակ թե՝ մի սպանեք, որ կոմունիզմը վերականգնել է՝ ես էլի եմ պետք գալու ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է թլպատվելուն, թլպատված եմ... էն գլխից։
-Չէ, անունդ Մեհրալի ենք դնում, բայց պիտի մի անգամ էլ մենք թլպատենք,- ասացին թուրք ախպերներն ու թուրը վրա բերին։
Փանոսը վախից թե ցավից ճչում է։ Ձայնի վրա կինը վեր է թռչում, ինքն ավելի բարձր ճչում։ Փանոսն աչքերը բացում է, շուրջը զարմացած մի լավ տնտղում, տեսնում այդ ամենը երազ է, ինքն իրենց տանն է, ուրախւթյունից աշխարհով մեկ է լինում։ Բայց քանի որ խիստ կասկածոտ, զգուշավոր-կուսակցական բնույթ ունի, ուզում է համոզվել՝ կատարվածը իսկապե՞ս երազ է, թե չէ։ ՈՒ ճաղատ գլուխը հանում է ամբողջովին թրջված վերմակի տակից.
-Աղջի...
-Հը...
-Անունս ի՞նչ է...
-Ո՞նց թե, Փանոս ջան... Հիվանդ հո չե՞ս։ Երեսդ վառվում է,- կինը ձեռքը դնում է ամուսնու ճակատին,- տաքություն ունե՞ս...
-Հա։ Դե լավ, լավ,- իր անունը լսելուն պես խաղաղվում է։
Հոգնած էր ու քրտնած՝ ոնց որ յոթ օրվա հունձ կատարած, նորից քնով է անցնում։ Կինը կանչում է.
-Վեր կաց, Փանոս... Գյուղի նախիրը հանդ հանելու մեր հերթն է։
-Չէ, այ կին,- վերմակի տակ քրթմնջում է Փանոսը,- գեշ երազ եմ տեսել, էսօր տնից դուրս չեմ գալու։ Նախրին էլ, նախրատիրոջն էլ...