Գերեզմաններում վաղուց հանգչում են...
* * *
Գերեզմաններում վաղուց հանգչում են
Նրանց չարչարված մարմիններն անշունչ,
Իսկ հոգիները խաղաղ պտտում են
Սիրած վայրերում, սիրելիների շուրջ.
5
Այժմ հալածել դժվար է սրով
Այն եթերային գոյություններին,
Որ զարմանալի զորություններով,
Գիտեն մոտենալ մարդկանց սրտերին...
Հաճախ մտորման ժամին լոռեցուն
10
Ուրվական ձայներ այլ եղանակով
Խոսում են այնպես և ալեկոծում
Դժգոհի հոգին համարձակ մտքով—
... Այ կարճամիտ մարդ, միտքդ բեր դու մեզ,
Երկրում հավիտյան խո չես ապրելու,
15
Մի օր ծնվել ես, մի օր կըմեռնես,
Ի՞նչ ես համբերում ձաղքին թշնամու...
1892