Գիշերային պահերն այս քո,

երբ լապտերի նման վառ

Հուրհուրում է քո մեջ ոգին

ստեղծագործ ու պայծառ —

Չարժե՞ն արդյոք տառապանքին

ու տրտունջին այս անվերջ

Եվ մարդկային հերյուրանքին՝
անմարելի ու անծայր...
1934. IV 12