Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Գող


Խընջույք կոչված՝ շտապ անցնելիս աղտ ու ցեխով լի շուկան,
Երեկ հանկարծ ինձ ապշեցրեց մի այլանդակ տեսարան.
Հացավաճառն, որի տաշտից թըռցրել էին կըտոր հաց,
Լեղին պատաո ու գունաթափ, լաց-վայնսաուն բարձրացրած՝
Տաշտը թողել ու վազում էր. «Բռնե՜ք գողին» բոռալով.
Եվ բըռնեցին հացի գողին չորեք կողմից վրա տալով…
Կըծած հացը բըռնած ձեռին դողդողում էր խըղճալին,
Հազար տեղից սերթուկը ծակ, կոշիկ չուներ ոտքերին.
Դեմքի վրա հիվանդության ու տանջանքի թարմ հետքեր,
Ամո՜թ, աղե՜րս, երկյո՜ւղ էին արտահայտում թաց աչքեր…
Հայտնվեց իսկույն ս ոստիկան, պահապանին ձայն տվեց,
Մեծ խըստությամբ և կետ առ կետ նա հարց ու փորձ ըսկսեց…
Վերջն էլ գողին առան քաղցած ու հանդիսով բանտ տարան,
Ես կոչեցի կառապանիս. «Քշի՜ր, գնա՛ քո ճամփան».
Եվ փութացի ջերմ գոհություն, օրհնանք ուղղել առ աստված,
Որ ինձ կյանքում ժառանգական կըտոր հաց էր պարգևած…