Դեղին գույներում
Շռայլություն կա ծերացող աշնան
Եվ առատության նվիրաբերում,
Իսկ կանաչի մեջ՝
Կանաչություն կա...
Ոչինչ չեմ ասում,
Միշտ այդպես կանաչ եղիր, եղեւնի,
Միայն թե շուրջդ փռված ծառերին,
Քո մայր անտառին
Ավելի խորը զգալու համար
Լավ չէ՞ր լինի, որ մի անգամ թեկուզ,
Կյանքում մի անգամ հագնեիր... դեղին։