***

Միգամած գիշեր։
Լույսերս վառել, ճեղքում գիշերը,
Առաջ եմ անցնում
Իմ իսկ լույսերով,
Մինչեւ կհասնեմ հեռու լեռներին
                ու ձուլվեմ նրանց,
Լեռնանամ ես էլ՝
Կրծքիս բացելու արշալույսն այն,
Որ իր մեջ ունի կաթիլն արեւի,
Անմա՜ր արեւի...