Խռիվ`
Լռել են.
Ելել է հինը ու կյանք առել։
50
Այս ի՞նչ է.
Նայում եմ շուրջս—
Խլրտում են սինյոր ու մուսյո:
Որն ուրախ,
Որը զուսպ,
55
Որը լուրջ է—
Ու բոլորն էլ գոհ են էդպիսով։
Բոլորը զվարթ են,
Բոլորը գոհ։
Եվ միայն մի մարդ է,
60
Որ քաշվել կանգնել է մի կողմ։
Կանգնել է, մենակ, նա մի կողմ
Ու աչքերը հեռուն, ծովին`
Մտածում է, թերևս, որ շուտով
Դժվար թե լինի... Մոսկովում։
65
Դժվար թե դառնա էնտեղից,
Ուր տանում է իրեն «Բուկովի՛նան»։
Դժվար թե ափերում էն դեղին
Նա գտնի իր թողած տղին
Եվ գգվի նրան նրա կինը։
70
Նրա դեմքը սառն է, ոնց որ քար։
Անտարբեր է դեմքը։
Թեպետ—
Սառել է դեմքին թրքական —
Մի ինքնակամ ժպիտ։