Ծովափին


Արշալույսին առաջին ցոլքերուն հետ՝ գացեր Էինք մեր սովորական ժայռին։ Հիմա ստվերը կիյնար ծովուն վրա՝ թեթև հով մը կ’ուռցներ առագաստը նավակի մը, որ մեր առջևեն կանցներ։ Ծեր ձկնորսը կ’երգեր։

Շուտով գիշեր պիտի ըլլար։

Ի՞նչ Էինք ըրած հոն, արշալույսի առաջին ժամերեն ի վեր։

Ան նայեր էր ծովուն։ Ես ունկնդրեր էի իր հոգվույն․․․ Երկու անդունդներ․․․

Հավիտենականությունն իսկ պիտի չբավեր մեզի․․․