Դու գիտես, որ քո մատյանն այս վերջին

Դու գիտես, որ քո մատյանն այս վերջին


Դու գիտես, որ քո մատյանն այս վերջին
Ո՛չ թե օրերի համար ես գրել,
Այլ տարիների՛ հեռակա ու ջինջ,
Եվ գուցե, անգամ, դարերի՛ նորեկ։—

5 Քանզի քո դարում ի՛նչ որ կար զգաստ,
Ե՛վ հուզումնավոր, և՛ խորունկ, և' վեհ,—
Դրել ես անմեռ մատյանում քո այս —
Եվ ա՛յս է քեզ թափ ու թռիչք տվել։—
1933. VIII 9