Եթե փակվեն հավիտյան աչքերդ այսօր —
Չե՛ս տրտնջա դու մահից, որ տանում է քեզ.
Գիտես, որ խեղճ է հավետ, անօգ ու անզոր
Մահը քո դեմ, քո ոգու՝ անխորտակ ու մեծ։—
5
Չի՝ ի՛նչ տվել է կյանքում բնությունը քո
Աննինջ ոգուն — դու նրան արվեստով վսեմ,
Վեհ քերթությամբ զարդարուն — ե՛տ ես տվել կրկին,
Իբրև ցնորք, իբրև երգ անմահ ու լուսեղ...
1934. JV 12