Ես ինչ իմանամ, Թե այս ծաղկաշատ, արձակ դաշտի մեջ Ինչու է արդյոք, Մեղուն իմ ձեռքի ծաղկունքը ընտրել, Եվ ինչ է տեսնես խորհում իմ մասին, Կամ թե խորհո՞ւմ է... Ես ի՞նչ իմանամ... Չգիտեմ, մեղու, Ես ներո՞ւմ խնդրեմ քեզանից հիմա, Թե քեզ ներումի խոսքեր շշնջամ։