***

Ես ճանապարհի վրա եմ ծնվել,
եւ դրանից է գուցե, ով գիտե,
որ բուրում են մեր
հանդերն իմ երգում։

Օրը ծնվում է ճամփեքի վրա,
սերը ծնվում է ճամփեքի վրա,
հույսը ծնվում է ճամփեքի վրա,
ելքը ծնվում է ճամփեքի վրա,
երգը ծնվում է ճամփեքի վրա,
հունը ծնվում է ճամփեքի վրա,
տունը ծնվում է ճամփեքի վրա,
արփին ծնվում է ճամփեքի վրա,
ճամփեքի վրա ծնվում է ճամփան։

Ճամփան միակն է,
որ ես միշտ ունեմ,
ես միշտ ծնվում եմ ճամփեքի վրա։