Ես սիրել եմ վարդը տըժգույն...

«Ես սիրել եմ վարդը տըժգույն...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 113,
տ. ― էջ 448, ծ. ― էջ 575

* * *


Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։

5 Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
10 Օ՜, դըժվար է համբերել,
Չասել` ինչով բախտավոր եմ,
Չասել` ինչպե՜ս եմ սիրել։

1892