***

Ես մխրճվում եմ խավար գիշերում
Եվ իմ աչքերը լույս երազներ են
Ցրում ամենուր,
Կամ ինքս ինձ եմ ցրում անխնա։
Անմարսելի եմ գիշերվա համար. -
Հավատս լո՞ւյս, թե՞ սեր է ամփոփում։
Առավոտյան երբ աշխարհն արթնանա,
Ձեզ համոզելու կարիք չի լինի՝
Թե արեգակը
Մինչ երկինք ձգված ծաղիկն է սիրո,
Ես նրա կանաչ ցողունն եմ անտես...